ԼՂՀ ՊՆ-ում տեղի է ունեցել ընդունելություն
Ապրիլի 16-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է հերթական նախաձեռնությամբ պաշտպանության բանակում գտնվող "Երիտասարդության կամք" երիտասարդական հասարակական կազմակերպության անդամներին և արցախյան ազատամարտի մի շարք վետերանների:
Ողջունելով վերջիններիս կողմից պաշտպանության բանակի տարբեր զորամասերում իրականացվող առաքելությունը՝ Մովսես Հակոբյանը կարևորել է նման նախաձեռնությունների դերը բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում: Իսկ հյուրերն, իրենց հերթին, շնորհակալություն են հայտնել բանակի հրամանատարին իրենց ծրագրերին մշտապես աջակցելու համար, կիսվել են տպավորություններով և խոստացել առաջիկայում առավել մեծ թվով ստորաբաժանումներ ներգրավել իրենց գործունեության շրջանակների մեջ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն