Պայթյուն՝ Գազայի հարվածում․ գրանցվել է 3 զոհ, 10 վիրավոր
Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի բնակելի տանը պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է 3 մարդ, մոտ 10֊ը՝ վիրավոր են։
Ըստ պաղեստինյան աղբյուրների՝ պայթյունը կենցաղային վթարի արդյունք է, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Գազայի հատվածում գտնվող «ՀԱՄԱՍ» խմբավորման առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պայթյունի պատճառները դեռ պարզված չեն։