slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը՝ Ոստիկանության օրվա կապակցությամբ
211652_close_icon

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը՝ Ոստիկանության օրվա կապակցությամբ

views-count1223 դիտում article-date 13:00 16-04-2014
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա կապակցությամբ, որում ասվում է. «Ոստիկանության հարգելի աշխատակիցներ, վետերան ոստիկաններ, շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա կապակցությամբ: Կասկածից վեր է, որ մեզանից յուրաքանչյուրը, թեկուզ ոչ բարձրաձայն, բայց իր հոգու խորքում ամեն օր է գնահատում այն դժվարին ու պատասխանատու աշխատանքի արդյունքը, որ կատարվում է ձեր կողմից: Եվ դա պատահական չէ, քանզի դուք, ձեր անուրանալի ներդրումն ունենալով մեր պետականության կայացման գործում, այսօր էլ շարունակում եք նվիրումով ծառայել թե՛ պետությանը, և թե՛ մեր ժողովրդին: Որպես Երևանի քաղաքապետ նաև վստահորեն կարող եմ ասել, որ Երևանն այսօր աշխարհի այն քիչ քաղաքներից մեկն է, որտեղ հասարակական կարգ ու կանոնը, հարմարավետությունն ու անվտանգությունը պահպանվում են բարձր մակարդակով: Թեկուզև այն, որ անգամ ուշ գիշերին մայրաքաղաքի փողոցներում զբոսնելն այսօր իսկապես անվտանգ է, արդեն իսկ լավագույնս փաստում է խոսքերիս ճշմարտացիությունը: Եվ դա, անշուշտ, ձեր քրտնաջան ու նվիրված աշխատանքի արդյունքն է, որը, համոզվա՛ծ եղեք, գնահատվում է բոլորիս կողմից: Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ բարի ծառայություն, քաջառողջություն, մասնագիտական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ՝ Երևանի քաղաքապետ»:

Նմանատիպ նյութեր