Չինաստանում պայթյուն է գրանցվել․ տուժել է 10 մարդ
Չինաստանի արևելյան մասում գտնվող Ցզյանսու գավառի քիմիական ձեռնարկությունում պայթյուն է որոտացել, որի հետևանքով տուժել է 10 մարդ, ևս 7֊ը անհետ կորած են համարվում։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ֊ները։
Պատահարը տեղի է ունեցել Ժուգաո քաղաքի Shuangma Chemical Plant գործարանի արտադրամասում։ Հրշեջներին հաջողվել է կրակը մարել։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։
Ըստ իշխանությունների հաղորդման՝ ներկայումս շրջակա միջավայրի աղտոտման փաստեր չեն գրանցվել։
Պայթյունի պատճառների կապակցությամբ հետաքննություն է ընթանում։