Լոս Անջելեսում պայթյուն է գրանցվել․ տուժել է 11 մարդ
ԱՄՆ֊ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի ծայրամասում՝ արդյունաբերական ընկերության շենքում պայթյուն է գրանցվել, որի արդյունքում տուժել է 11 մարդ։ Այս մասին հայտնել է KTLA հեռուսատաալիքը։
Ըստ նրա տվյալների՝ միջադեպը տեղի է ունեցել ընկերության մետաղի փայլեցման արտադրամասում, որտեղ հրդեհ է բռնկվել, որի հանգցման աշխատանքներում ներառված է եղել 50 մարդ։
Վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել։ Ըստ բժիշկների տվյալների՝ վիրավորներից 2 տղամարդու վիճակը ծանր է գնահատվում։
Մասնագետները պարզում են պատահարի պատճառները։