Էրդողանը խոստացել է մաքրել արդարադատության համակարգը գյուլենականներից
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաքյիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի արդարադատության համակարգն ամբողջովին մաքրելու է Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներից:
Էրդողանը նշել է, որ չնայած դա հեշտ չի լինի, սակայն արվելու է պետության պաշտպանության շահերից ելնելով, քանի որ Թուրքիան գործ ունի 35 տարվա գործունեություն ծավալող ընդհատակյա կառույցի հետ, և որը մեծ ազդեցություն ունի պետական մարմինների վրա:
Հիշեցնենք, որ Էրդողանը Գյուլենական շարժման առաջնորդին մեղադրում է երկրի ներքին գործերին միջամտելու (այդ թվում՝ 2013 թվականի դեկտեմբերի 17-ից սկսված հակակոռուպցիոն սկանդալի շրջանակներում բարձրացած սկանդալային իրադարձությունները հրահրելու) մեջ: Ներկա պահին Ֆեթուլլահ Գյուլենը բնակվում է Միացյալ Նահանգներու: Էրդողանը ԱՄՆ-ից պահանջել էր Գյուլենին արտահանձնել Թուրքիային, սակայն մերժում էր ստացել: մ: