211652_close_icon
views-count944 դիտում article-date 10:35 16-04-2014

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի առթիվ

Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ: Հայ և եզդի ժողովուրդները միասին են եղել դարեր շարունակ՝ թե՛ ուրախության, թե՛ փորձության ժամին: Մեր նախնիները կռել են այդ միասնությունն ու եղբայրությունը նաև մարտի դաշտում: Այսօր մենք՝ Հայաստանի բոլոր իրավահավասար քաղաքացիներս, կերտում ենք մեր երկիրը՝ մեր ընդհանուր տունը, և զգալի է ձեր ներդրումն այդ հայրենանվեր գործում: Թող նոր տարին հաջողություններ բերի ձեզ և ձեր ընտանիքներին՝ բացելով զարգացման ու առաջադիմության նոր հորիզոններ, և ավելի ամրապնդվի մեր ժողովուրդների անխզելի բարեկամությունը:

Նմանատիպ նյութեր