Ո՞ւր է գնում նեղացած ՕԵԿ-ը․ Իրավունք
«Իրավունք» թերթը գրում է. «Այն, որ ակտիվ պայքար էր գնում վարչապետի պաշտոնի համար տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների կողմից, ակնհայտ դարձավ մինչև նոր վարչապետի նշանակումը։ Այդ ակտիվ մասնակիցներից էին նաև ՕԵԿ-ականները, և հայտնի է, որ ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն առաջարկել է կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։ Սակայն եղավ այն, ինչ արդեն եղավ, և ըստ շրջանառվող լուրերի, ՕԵԿ-ն այս օրերին կիսանեղացածություն է դրսևորում և թաքուն պահում որոշումները՝ կմնա՞ կոալիցիայում, թե՞ ոչ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։