1590 դիտում
09:50 30-05-2014
Ի տարբերություն քառյակի՝ «ՕԵԿ-ը առաջ է գնում իր քաղաքական տեսլականով»․ Իրավունք
«Իրավունք» թերթը գրում է. «Վերջերս տեղի ունեցած ոչ իշխանական քառյակի հավաքից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը անդրադառնալով ՕԵԿ-ի՝ քառյակի անդամ դառնալու հարցին, նշել էր, թե հարցն իրենք չեն քննարկել, ՕԵԿ-ի կողմից էլ նման առաջարկ չի եղել։
Թե արդյոք մոտ ապագայում ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցությունը պատրաստվում է նման առաջարկով դիմել քառյակին, «Իրավունքը» պարզեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մհեր Շահգելդյանից։
Քառյակը կազմակերպություն չէ։ ՕԵԿ-ը ներկայումս լինելով ընդդիմադիր քաղաքական ուժ՝ առաջ է գնում իր քաղաքական տեսլականով։ Եվ մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք համագործակցել քաղաքական ուժերի հետ, եթե մեր տեսանկյուններից, մեր մոտեցումներով դա համապատասխանում է երկրի զարգացման, անվտանգության խնդիրներին։ Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ կարծիքների փոխանակում է եղել եւ այլն։ Միաժամանակ քառյակի ներսում նույնպես մի շարք դեպքերում լինում են տարբեր կարծիքներ ու մոտեցումներ։ Այնպես որ, այս տեսանկյունից խնդիրը այդպես չի դրվել եւ իմ խորին համոզմամբ չի էլ կարող դրվել։
Այսինքն՝ ՕԵԿ-ի կողմից քառյակին միանալու դիմում՝ որպես այդպիսին, չի՞ լինելու։
Այդ մոտեցումը չի կարող եւ չպետք է լինի, սա խորհրդարանական կուսակցությունների քննարկման ֆորմատ է։ Իսկ մենք քաղաքական ուժերի հետ, այդ թվում նաեւ քառյակի ներսում գործող քաղաքական ուժերի հետ եւ ունենում ենք կարծիքների փոխանակում, եւ քննարկում։ Վերջին ժամանակահատվածում նաեւ կուսակցություններից դիմում եղավ ՕԵԿ-ին՝ քվեարկության հետ կապված սեփական մոտեցումները ներկայացնելու եւ այլն։ Եւ ես նորից եմ ուզում կրկնել, որ ՕԵԿ-ը հայտարարել է եւ շարունակում է հայտարարել, որ մենք գնում ենք մեր քաղաքական օրակարգով, մեր մոտեցումներով, մեր ծրագրերով։ Եթե դրանք համընկնում են այլ կուսակցությունների մոտեցումների հետ, մենք պատրաստ ենք համագործակցել։ Այս տեսանկյունից պետք է դիտարկել խնդիրը, եւ մենք մեր ճանապարհով գնում ենք առաջ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1287 դիտում
16:56 30-03-2015
Աննախադեպ նոր կրթական ծրագիր` ապագայի տեսլականով
13408 դիտում
09:55 16-04-2014
Ո՞ւր է գնում նեղացած ՕԵԿ-ը․ Իրավունք
1157 դիտում
10:41 18-09-2014
ՕԵԿ-ին քառյակի կողմից հրավեր չի եղել. Ժամանակ
Այս բաժնից
2092 դիտում
08:00 14-01-2025
Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»
2203 դիտում
16:29 13-01-2025
Հանցավորության դեմ պայքարի և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am