6252 դիտում
09:31 14-10-2016
ՊՆ աշխատակիցները նեղացած են Սեյրան Օհանյանից. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը նշանակվելուց հետո հանձնարարեց նախարարներին վերանայել իրենց ոլորտը և կրճատումներ անել։ Բնականաբար, Պաշտպանության նախարարությունը բացառություն չէր կարող լինել։ Որքան էլ հանձնարարականը օբյեկտիվ է, այնուամենայնիվ, մարդկային առումով՝ մի փոքր դժվար։ Մի գրչի հարվածով որոշել տասնյակ աշխատակիցների գործազուրկ թողնելու քայլը՝ հայկական մտածողության նախարարների սրտով այդքան էլ չէ։
«Իրավունքի» տեղեկություններով՝ կրճատումների ծանր բեռը բաժին է ընկել Սեյրան Օհանյանին։ 50 տարեկան մոտ 100 աշխատակից է կրճատվել Պաշտպանության նախարարությունում։ Մեր տեղեկություններով՝ աշխատակիցները նեղացած են նախկին շեֆից (որն էլ իր հերթին է նեղացել իշխանությունից), քանի որ Օհանյանը, որին տեղեկացրել էին չվերանշանակվելու մասին, կարող էր օպտիմալացման հրամանի ստորագրումը ձգել և թողնել նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
979 դիտում
17:17 26-01-2023
Դատախազը պահանջում է Սեյրան Օհանյանից բռնագանձել 1 միլիարդ դրամից ավելի գումար
13405 դիտում
09:55 16-04-2014
Ո՞ւր է գնում նեղացած ՕԵԿ-ը․ Իրավունք
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9142 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան