211652_close_icon
views-count6168 դիտում article-date 00:28 16-04-2014

Հրազդան տոնավաճառի հարևանությամբ բախվել են Toyota Camry-ն ու Toyota Prado-ն. կա վիրավոր

Երեկ՝ ապրիլի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Աթենքի փողոցում բախվել են 32-ամյա Հայկ Մանուկյանի վարած Toyota Prado մակնիշի 21 MZ 001 համարանիշի և 25-ամյա Դավիթ Սարգսյանի վարած Toyota Camry մակնիշի 77 OS 500 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota Camry-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների աշխատակիցները: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Միշա Մովսիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը: Լուսանկարները ՝ Լևոն Ամիրզյանի Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր