1923 դիտում
21:13 15-04-2014
ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն է նշանակվել Սիմոն Բաբայանը
Այսօր՝ ապրիլի 15-ին, տեղի է ունեցել ՀՀ փաստաբանական դպրոց հիմնադրամի կառավարման խորհրդի նիստը, որը նախագահել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Ըստ Փաստաբանական դպրոցի կանոնադրության նիստին մասնակցել են վեց անդամից բաղկացած Խորհրդի 5 (հինգ) անդամները` Արա Զոհրաբյանը (Խորհրդի նախագահ), Լյուդվիգ Դավթյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը, Նիկոլայ Հակոբյանը և Հերիքնազ Տիգրանյանը:
Նիստի ընթացքում քննարկվել է Փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանի լիազորությունները դադարեցնելու և նոր տնօրեն նշանակելու հարցերը:
Նիկոլայ Բաղդասարյանը պնդել է իր հրաժարականի դիմումը և հայտնել, որ այլ գործերով անձնական ծանրաբեռնվածության պատճառով է ցանկանում ազատվել դպրոցի տնօրենի պաշտոնից: Նիկոլայ Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել դպրոցի խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանին և խորհրդի անդամներին՝ համատեղ աշխատելու համար:
Արա Զոհրաբյանը առաջարկել է Դպրոցի նոր տնօրեն նշանակել Փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Սիմոն Բաբայանին, ով հանդիսանում է իրավաբանական գիտությունների թեկնածու և ունի ուսումնական գործընթաց ղեկավարելու հարուստ փորձ:
Դպրոցի խորհրդի նախագահն առաջարկել է Դպրոցի երկու ծրագրերի պատասխանատու սահմանել Նիկոլայ Բաղդասարյանին, նկատի ունենալով այն, որ այդպիսի ցանկություն է հայտնել նա և այդ ծրագրերից տեղյակ լինելով կարող է ծրագրերը հասցնել իրենց ավարտին։
Նիկոլայ Բաղդասարյանն իր հերթին հայտնել է, որ Սիմոն Բաբայանը առավել որակով է կազմակերպելու փաստաբանական դպրոցի ուսումնական գործընթացը, քանի որ ունի փորձ մանկավարժական ոլորտում:
Արա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլայ Բաղդասարյանին վերջին երկու տարիներին կատարած արդյունավետ աշխատանքի համար և հարցերը ներկայացրել է քվեարկության:
ՀՀ փաստաբանական դպրոցի խորհուրդը միաձայն որոշել է «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանի դիմումը բավարարել և դադարեցնել Նիկոլայ Բաղդասարյանի լիազորությունները` լուծելով նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը և 2014 թվականի ապրիլի 16-ից «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի տնօրեն նշանակել Սիմոն Ալբերտի Բաբայանին:
Քվեարկությունից հետո Սիմոն Բաբայանը շնորհակալություն է հայտնել խորհրդից վստահության և պատասխանատու պաշտոնում նշանակելու համար:
Խորհրդի նիստից հետո Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Դպրոցի աշխատակազմին է ներկայացրել նոր տնօրենին:
Նմանատիպ նյութեր
2717 դիտում
23:50 05-10-2021
Արա Զոհրաբյանը նշանակվել է Փաստաբանական դպրոցի տնօրեն
8612 դիտում
15:25 28-01-2020
Բաբայանը Ես եմ, Բաբայանը Դու ես, Բաբայանը մենք ենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1765 դիտում
10:39 13-09-2021
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ է ընտրվել Սիմոն Բաբայանը
Այս բաժնից
730 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
1027 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
655 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան