Կահիրեի ոստիկանական բաժանմունքում պայթյուն է որոտացել․ կան տուժածներ
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնում պայթյուն է որոտացել։ Այն գրանցվել է այսօր առավոտյան Դոքքա թաղամասի մոտ գտնվող ոստիկանական բաժանմունքում։ Ահաբեկչության հետևանքով 2 ոստիկան վիրավոր է։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Զոհերից հաջողվել է խուսափել, քանզի առավոտյան փողոցը դեռ մարդաշատ չէր։
Ըստ զինուժի տվյալների, պայթեցվել է ինքնաշեն սարք։ Պայթյունի մոտակայքում գտնվում են «Շերաթոն» հյուրանոցը և Ռուսաստանի դեսպանանտունը։ Այժմ դեպքի վայր շրջափակված է․ տարածքի զննում է անցկացվում։