1331 դիտում
10:56 15-04-2014
Օբաման և Պուտինը քննարկել են իրավիճակը Ուկրաինայի արևելքում
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ վերջինիս խնդրանքով:
Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Օբաման լուրջ անհանգստություն է արտահայտել Ռուսաստանի կառավարության կողմից ռուսաստանամետ անջատողականների գործողություններին տրամադրվող աջակցության կապակցությամբ, ինչը կարող է խաթարել և ապակայունացնել Ուկրաինայի կառավարությունը:
ԱՄՆ-ի Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, նախագահ Օբաման կրկին նշել էր Ուկրաինայում ձևավորված լարվածության նվազեցման համար Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումներն Ուկրաինայի սահմանների մոտակայքից հեռացնելու անհրաժեշտությունը:
Նախագահ Օբաման Ռուսաստանի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ չնայած Ռուսաստանի պաշտոնյաների հռետորաբանության՝ Ուկրաինայի կառավարությունը զգալի զսպվածություն է ցուցաբերում: Նա բարձր է գնահատել Ուկրաինայի միավորման գործում այս երկրի ներկայիս կառավարության կողմից մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրությունների, բնակչության բոլոր շերտերի շահերը հաշվի առնող սահմանադրական բարեփոխումներն առաջ քաշելու և երկրում իշխանության ապակենտրոնացման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը:
Վլադիմիր Պուտինի հետ անցկացված զրույցի ժամանակ նախագահ Օբաման հիշեցրել է Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ձեռնարկված քայլերի պատճառով վերջինիս հետզհետե սաստկացող մեկուսացման մասին՝ հստակ նշելով, որ այն գինը, որը վճարում է Ռուսաստանը, կշարունակի ավելանալ՝ նրա դիրքորոշումը չփոխելու դեպքում:
Բարաք Օբաման հիշատակել է Ժնևում կոնտակտային խմբի կայանալիք հանդիպման մասին՝ հայտարարելով, որ չնայած ինքը հավատացած է մնում իրավիճակի դիվանագիտական լուծման հնարավորության, դրան անհնար է հասնել՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի սահմանների մոտակայքում ռազմական ահաբեկման, Ուկրաինայի ներսում զինված սադրանքների և լարվածությունն ավելացնելուն ուղղված Կրեմլի հռետորաբանության պայմաններում:
Ռուսաստանի նախագահ Պուտինն իր հերթին հորդորել է ԱՄՆ-ի նախագահ Օբամային ազդեցություն գործադրել Ուկրաինայի կառավարության վրա, որպեսզի այն ուժ չգործադրի ռուսաստանամետ ցուցարարների նկատմամբ:
Նախագահ Պուտինը երկուշաբթի օրը ԱՄՆ-ի նախագահ Օբամայի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հերքել է ցույցերում Ռուսաստանի գործակալների մասնակցության մասին մեղադրանքները՝ «անվստահելի տեղեկությունների վրա հիմնված շահարկումներ» անվանելով դրանք:
Բարաք Օբամայի հետ ունեցած հեռախոսազրույցում Վլադիմիր Պուտինն ասել է, թե բողոքի ցույցերի մասնակիցներն արտահայտում են հասարակության դժգոհությունը Ուկրաինայի արևելքում ռուսախոս բնակչության շահերը ճանաչելու ցանկության բացակայության կապակցությամբ:
Երկու կողմերը համաձայնվել են շարունակել դիվանագիտական լուծման որոնումը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համատեքստում՝ Ժնևում ապրիլի 17-ին կայանալիք քառակողմ հանդիպմանն ընդառաջ, որին, բացի ԱՄՆ-ի ու Ռուսաստանի, կմասնակցեն նաև Եվրամիության և Ուկրաինայի ներկայացուցիչները:
[i]Ամերիկայի Ձայնի հայկական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1172 դիտում
11:37 22-02-2014
Օբաման և Պուտինը քննարկել են Ուկրաինայի իրավիճակը
1589 դիտում
16:44 28-02-2015
Վ.Պուտինը Հորդանանի թագավորի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում
939 դիտում
14:19 20-02-2015
Մերկելն ու Պորոշենկոն քննարկել են Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը
Այս բաժնից
667 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել
571 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
682 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ