Օբաման և Պուտինը քննարկել են Ուկրաինայի իրավիճակը
ԱՄՆ֊ի նախագահ Բարակ Օբաման և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի ներկայիս իրավիճակը և եկել այն համոզման, որ Ուկրաինայի նախագահի և ընդդիմության միջև համաձայնագրի ստորագրումը պետք հնարավորինս արագ կազմակերպել։
«Մենք համաձայնել ենք, որ պայմանավորված համաձայնագրի ստորագրումը պետք է արագ իրականացնել, կարևոր է հուշել դրա մասին երկու կողմերին՝ բռնություններից խուսափելու համար»,֊ լրագրողներին հայտնել է ԱՄՆ֊ի պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Նրա խոսքերի համաձայն, ԱՄՆ֊ի և Ռուսաստանի նախագահները նաև քննարկել են Ուկրաինայի տնտեսական իրավիճակը և դրա հնարավոր կայունացմանը վերաբերող հարցեր։