211652_close_icon
views-count1203 դիտում article-date 15:42 14-04-2014

Իսպանիայի քաղաքների բնակիչները պետությունից առանձնանալու հարցով հանրաքվե են անցկացրել

Իսպանիայի Էչարի Արանաս քաղաքում նախօրեին ոչ պաշտոնական հանրաքվե է անցկացվել, որում բնակիչներին հարց է ուղղվել, թե կցանկանան առանձնանալ Իսպանիայից և Բասկերի անկախ պետության կազմ մտնել: Ըստ անգլիական RT կայքի տվյլաներիէ Հանրաքվեին մասնակցել է շուրջ 2500 մարդ: Հիշեցնենք, որ Իսպանիայի հյուսիսում գտնվող Բասկոնիա ինքնավար համայնքի մեջ 3 նահանգներ են մտնում՝ Ալավան, Բիսկայան և Գիպուսկոան։ Այն երկար տարիներ Կատալոնիայի հետ միասին անկախություն է պահանջում: 2 տարածաշրջաններն էլ սեփական լեզու ունեն: Բասկոնիայի անկախության աջակցությունն առավել ուժեղ է հարևան Նավարա նահանգում: Էչարրի Արանաս քաղաքը Նավարայի մայրաքաղաք Պամպլոնայից 40 կմ հեռավորության վրա է գտնվում, որի բնակչության մեծ մասն իրեն բասկ է համարում և խոսում բասկերեն:

Նմանատիպ նյութեր