211652_close_icon
views-count11815 դիտում article-date 11:22 06-06-2015

Անի Զախարյանը վաղն ամուսնանանում է. ինչով է տարբերվելու նրա հարսանիքը մյուս հարսանիքներից, ովքեր են հրավիրյալները, ինչու է մտածում սկեսուրից որոշ ժամանակ անց առանձնանալու մասին եւ ավելին

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը եւ Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի առաջին ջութակ, երգչախմբի երգիչ Արսեն Մուրազյանը վաղը կպսակադրվեն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում առաջինը հայտնեց Անի Զախարյանը: Հարցին, թե ինչով է առանձնահատուկ լինելու իրենց հարսանիքը, պատասխանեց. «Ճիշտն ասած՝ առանձնահատկությունների մասին ոչ մտածել ենք, ոչ էլ փորձել ենք օրիգինալ երեւալ: Ամենակարեւոր տարբերությունն այն է, որ ամենայն պատասխանատվությամբ ենք մտնելու եկեղեցի: Այնինչ շատերը այդ պատասխանատվությունը չեն գիտակցում: Բացի այդ, հարսանեկան ճոխ արարողություն որպես այդպիսին չենք անելու, այլ եկեղեցու կողքի սրճարաններից մեկում ջութակի երաժշտության ուղեկցությամբ ֆուրշետ ենք կազմակերպելու: Եթե սա կարելի է տարբերություն համարել, ապա մեր դեպքում տարբերությունը սա է»: Իսկ ամռանն էլ գնալու են Իտալիա ճանապարհարհորդության: Հարցին, թե հայտնի քաղաքական գործիչներից հրավիրյալներ կան, թե ոչ, արձագանքեց. «Կլինեն թե քաղաքական, թե հասարարական գործիչներ, բայց անուններ չեմ ցանկանում տալ»: Մեկ այլ հարցին, թե ամուսնությունից հետո սկեսուրի հետ է ապրելու, թե ոչ պատասխանեց. «Սկզբնական շրջանում՝ այո, բայց հետո կարելի է մտածել առանձին ապրելու մասին, որ ընտանիքը ավելի կայանա: «Տեսել եք, որ հասարակական, քաղաքական դաշտում ես եմ այլ մարդկանց խնդիրներով զբաղվում, ուստի իմ ընտանեկան խնդիրներով հավուր պատշաճի կկարողանամ զբաղվել եւ դա ինձ հաճելի է»: Անի Զախարյանը բոլոր ամուսնացած զույգերին մեծ երջանկություն մաղթեց, իսկ ովքեր դեռ չեն հանդիպել իրենց երկրորդ կեսին, մաղթեց, որ շատ շուտ հանդիպեն եւ միավորվեն: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ա. Զախարյանի ոչ ակտիվ գործունեությունը պայմանավորված էր նրա անձնական կյանքում տեղի ունեցած շրջադարձով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Անի Զախարյանը՝ նշելով, որ Սուրբ Գայանե եկեղեցում տեղի է ունեցել իր նշանադրության արարողությունը: «Ուզում էի վաղը հրապարակել այդ մասին, բայց արդեն առաջ ընկանք: Ցանկացան կին իր ամուր ընտանիքի հենքի վրա իր քաղաքական գործունեությունը շատ ավելի ակտիվ եւ պրոդուկտիվ է կարողանում իրականացնել: Անձնական կյանքում իմ այս ձեռքբերումը ինձ քաղաքական եւ ազգային նոր ձեռքբերումների կմղի»,- ասել էր նա: Հարցին, թե իր ընտրյալն է՞լ է քաղաքական դաշտից, պատասխանել էր. «Փառք Աստծո, քաղաքական դաշտից չէ. մշակույթի ոլորտից է՝ արվեստագետ»: Ավելացրեց, որ 1 շաբաթից կրկին կակտիվանա եւ շատ ավելին, քան սպասում ենք: Հիշեցնենք, որ Ա. Զախարյանի մուտքը քաղաքական դաշտ ավելի մեծ հնչեղություն ստացավ նրա այն կոչից հետո, երբ նա հայ աղջիկներին առաջարկեց 26 տարեկանից հետո հրաժարվել կուսությունից:

Նմանատիպ նյութեր