Թուրքիայում համասեռամոլ բանտարկյալներին առանձին բանտ կհատկացվի
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ աշխատանքներ են ընթանում Թուրքիայում բանտարկյալ համասեռամոլների համար առանձին բանտ ստեղծելու համար, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=9&cur_news=453]Ermenihaber.am[/url] կայքը:
Ըստ «Սոնդաքիքա» լրատվական կայքի` նախարարի այս հայտարարությունը հասարակական շրջանակներում քննարկման առիթ է դարձել: Որոշները կողմ են, իսկ ոմանք էլ դեմ են հանդես եկել այս նախաձեռնությանը` պնդելով, որ առանձին բանտի ստեղծումը սխալ գաղափար է, քանի որ համասեռամոլների մի մասը չի ցանկանում բացահայտել իր սեռական կողմնորոշումը:
Նախարարն ասել է, որ նախաձեռնության նպատակը սեռական այլ կողմնորոշում ունեցողների անվտանգության ապահովումն է:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=9&cur_news=453]այստեղ[/url]: