Բահրեյնում ահաբեկիչները ներխուժել են բանտ և ազատ արձակել բանտարկյալներին
Բահրեյնի բանտերից մեկն են ներխուժել զինված անձինք և սպանելով 2 ոստիկանի՝ սկսել ազատ արձակել մի քանի բանտարկյալների։ Այդ մասին հայտնել է Sky News-ը։
Առնվազն 10 բանտարկյալ է ազատ արձակվել։ Վերջիններս դիմել են փախուստի։
Երկրի ՆԳ նախարարության տվյալներով՝ հարձակումն իրականացվել է ահաբեկչական խմբավորումներից մեկի անդամների կողմից։
Մանամի բանտը հիմնականում տեղավորում է ահաբեկչական գործունեության համար դատապարտված անձանց։