211652_close_icon
views-count7864 դիտում article-date 14:38 18-03-2014

Ազատության պողոտայում բախվել են ՊՆ համարանիշներով KIA-ն և «գոլդ» համարանիշներով Mercedes-ը. ֆոտոռեպորտաժ

Այսօր՝ մարտի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Ազատության պողոտայում բախվել են KIA մակնիշի ՊՆ 0050 Մ և Mercedes մակնիշի 55 VA 155 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչի գլխավորությամբ: Վթարի վայրի հարևանությամբ բնակվողներն արդարացիորեն բարձրաձայնում էին, որ նշված հատվածում հաճախակի են տեղի ունենում վթարներ, ինչի պատճառը հետիոտների համար նախատեսված անցումը (զեբրաներ) չմաքրելն է, իսկ մի քանի մետր վերև քաղաքային իշխանությունը կառուցել է վերգետնյա անցում: ՃՈ հետաքննչական բաժինը պարզում է վարորդների ինքնությունը, իսկ KIA մակնիշի ավտոմեքենան պատկանուէ Պաշտպանության նախարարությանը, քանի որ համարանիշները հաշվառված են ՊՆ հաշվեկշռում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր