«Բավարիա»-ի հետ դիմակայության մեկնարկից պետք է ներդնենք մեր առավելագույն ուժերը. Կասիլիաս
Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլիասը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքները: Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» կհանդիպի «Բավարիա»-ի հետ:
««Բավարիա»-ն լուրջ մրցակից է, Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը: Դիմակայության առաջին րոպեներից մենք պետք է ներդնենք մեր առավելագույն ուժերը: Գերմանիայում մեզ համար դժվար է հանդես գալ, բայց ընթացիկ խաղարկության նախորդ փուլերում կարողացել ենք հաղթահարել այդ երկիրը ներկայացնող երկու ակումբների արգելքները: Եթե ցանկանում ենք Լիսաբոն ուղևորվել, ապա պետք ուղեգիր նվաճենք Գերմանիայում»,-ասել է Կասիլիասը: