211652_close_icon
views-count1873 դիտում article-date 12:38 12-04-2014

ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակը` 12.04.2014 թ. դրությամբ

Եվրագավաթային հերթական շաբաթվանից հետո ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՈՒԵՖԱ-ի երկրների վարկանիշային աղյուսակում գրանցված փոփոխությունները: Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի երկրների վարկանիշային աղյուսակը կազմվում է տվյալ երկրի ակումբների եվրագավթային վերջին 5 տարվա ելույթների հիման վրա: 2 միավոր հաղթանակի համար: 1 միավոր ոչ-ոքի դեպքում: 1999 թվականից ի վեր այդ միավորները կիսվում են այն դեպքում, երբ երկրների ակումբները դրանք վաստակում են եվրագավաթների որակավորման փուլերի ժամանակ: Այսինքն որակավորման փուլում հաղթանակը գնահատվում է 1 միավոր, իսկ ոչ-ոքին`0,5 : Բացի այդ հաշվի են առնվում նաև բոնուսային միավորները: 1 միավոր տրվում է այն դեպքում, երբ թիմը դուրս է գալիս եվրագավթաների 1/4 եզրափակիչ, կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլեր: 4 միավոր տրվում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հայտնվելու դեպքում: 5 միավոր է տրվում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ դուրս գալու համար: Վարկանիշային աղյուսակում չեն գրանցվում տեխնիկական պարտությունները, իսկ 11 մետրանոց ելքով խաղերի դեպքում հաշվի են առնում հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում գրանցված արդյունքը: Հաշվարկի համար տվյալ երկրի ակումբների եվրագավաթային ելույթների ընթացքում ձեռք բերված բոլոր միավորները գումարվում են և բաժանվում են եվրագավթաներում հանդես եկող տվյալ երկրի բոլոր ակումբների թվի վրա: ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակը ցույց է տալիս վերջին 5 տարիների ընթացքում տվյալ երկրի գործակիցների ընդհանուր գումարը, որի շնորհիվ որոշվում են համապատասխան երկիրը ներկայացնող ակումբների թիվը :
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր