1655 դիտում
15:33 21-02-2014
ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակը` 21.02.2014 թ. դրությամբ. ֆոտո
Եվրագավաթային հերթական շաբաթվանից հետո ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՈՒԵՖԱ-ի երկրների վարկանիշային աղյուսակում գրանցված փոփոխությունները:
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի երկրների վարկանիշային աղյուսակը կազմվում է տվյալ երկրի ակումբների եվրագավթային վերջին 5 տարվա ելույթների հիման վրա: 2 միավոր հաղթանակի համար: 1 միավոր ոչ-ոքի դեպքում: 1999 թվականից ի վեր այդ միավորները կիսվում են այն դեպքում, երբ երկրների ակումբները դրանք վաստակում են եվրագավաթների որակավորման փուլերի ժամանակ: Այսինքն որակավորման փուլում հաղթանակը գնահատվում է 1 միավոր, իսկ ոչ-ոքին`0,5 :
Բացի այդ հաշվի են առնվում նաև բոնուսային միավորները:
1 միավոր տրվում է այն դեպքում, երբ թիմը դուրս է գալիս եվրագավթաների 1/4 եզրափակիչ, կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլեր:
4 միավոր տրվում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հայտնվելու դեպքում:
5 միավոր է տրվում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ դուրս գալու համար:
Վարկանիշային աղյուսակում չեն գրանցվում տեխնիկական պարտությունները, իսկ 11 մետրանոց ելքով խաղերի դեպքում հաշվի են առնում հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում գրանցված արդյունքը: Հաշվարկի համար տվյալ երկրի ակումբների եվրագավաթային ելույթների ընթացքում ձեռք բերված բոլոր միավորները գումարվում են և բաժանվում են եվրագավթաներում հանդես եկող տվյալ երկրի բոլոր ակումբների թվի վրա:
ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակը ցույց է տալիս վերջին 5 տարիների ընթացքում տվյալ երկրի գործակիցների ընդհանուր գումարը, որի շնորհիվ որոշվում են համապատասխան երկիրը ներկայացնող ակումբների թիվը :
[img]https://fbcdn-sphotos-h-a.akamaihd.net/hphotos-ak-ash3/t1/1619366_511238085664395_533676969_n.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
1667 դիտում
14:56 28-02-2014
ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակը` 28.02.2014 թ. դրությամբ
1618 դիտում
13:11 14-03-2014
ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակը` 14.03.2014 թ. դրությամբ
1572 դիտում
12:04 21-03-2014
ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակը` 21.03.2014 թ. դրությամբ
Այս բաժնից
2236 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2893 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում