211652_close_icon
views-count1234 դիտում article-date 13:07 12-04-2014

Բռնաբարության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Արբաթ գյուղում

Ապրիլի 11-ին, ժամը17.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արարատի մարզային վարչությունների և Մասիսի բաժնի ծառայողները Արբաթ գյուղից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Դավիթ Տ.-ին, որը հունվարի 1-ից ՌԴ Տամբովի իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով: Դավիթ Տ.-ն կալանավորված է: Նրա հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր