211652_close_icon
views-count1956 դիտում article-date 22:03 11-04-2014

ՀՀԿ-ն այսօր կրկին նիստ է հրավիրել, որտեղ Սերժ Սարգսյանն ընտրվել է պատվիրակ

Ապրիլի 11-ին, Բյուզանդի 1/3 հասցեում տեղի է ունեցել ՀՀԿ կենտրոնի տարածքային կազմակերպության «Սայաթ-Նովա» շրջանային կազմակերպության «Սայաթ-Նովա» 2 սկզբնական կազմակերպության ժողովը: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ ՀՀԿ կենտրոնական գրասենյակից: Կազմակերպության 99 անդամներից մասնակցել են 96ը: Ժողովը վարել է «Սայաթ-Նովա» 2 սկզբնական կազմակերպության ղեկավար Արա Սադոյանը, օրակարգում եղել է ՀՀԿ 15-րդ համագումարի պատվիրակների ընտրության հարցը: Ժողովին մասնակցել է ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը: Սկզբնական կազմակերպության ժողովը միաձայն ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին ընտրել է ՀՀԿ 15-րդ հերթական համագումարի պատվիրակ:Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար եւ պատասխանել ժողովի մասնակիցների հետաքրքրող հարցերին:

Նմանատիպ նյութեր