Իսպանիայի առաջնության առաջատար Մադրիդի «Ռեալ»-ը 28-րդ տուրում մեկնեց Մալագա, որտեղ մրցեց տեղի համանուն թիմի հետ հետ: «Լա Ռոսալեդա» մարզդաշտում կայացած հանդիպումն ավարտվեց «Արքայական ակումբի» հաղթանակով: Խաղի հերոս դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, ում խփած միակ գոլը երեք միավոր ապահովեց «Ռեալ»-ի համար:
Մրցաշարային աղյուսակում «Ռեալ»-ը 70 միավորով շարունակում է զբաղեցնել առաջին հորիզոնականը:
«Մալագա» - «Ռեալ»`0:1
Գոլ` Ռոնալդու 23'