2753 դիտում
18:52 11-04-2014
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը էապես փոխելու է քաղաքական համակարգը. Վահե Ղազարյան
«Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ և վարող Վահե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Ապրիլի 10. Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը էապես փոխելու է քաղաքական համակարգը: Իսկ նոր կազմավորվող կառավարությունը և նրանում ընդգրկվող ուժերը լուրջ պատասխանատվություն են ստանձնելու ինչպես օրակարգային խնդիրների լուծման, այնպես էլ ապագային միտված փոփոխությունների իրականացման համար: Կարծում եմ առկա պայմաններում ակնկալիք կար, որ քաղաքական ուժերը կկազմեն համաձայնության կառավարություն և միասնաբար կփորձեն բարձրացնել ժողովրդի բարեկեցության մակարդակը և դիմագրավել արտաքին մարտահրավերները:
Սակայն այս անգամ ևս քաղաքական որոշ ուժեր դարձյալ անվճռականություն ցուցաբերեցին: Նրանցից մեկը մի քանի տարի շարունակ կարևորում էր 100 %-անոց խորհրդարանական համակարգին անցնելը, իսկ երբ Սահմանադրական հանձնաժողովն այդ առաջարկը պատրաստվում է ներկայացնել հանրային քննարկմանը, այդ կուսակցությունը համակարգային փոփոխությունը համարում է անկարևոր: Անհասկանալի է նաև, թե վարչապետի հրաժարականը պահանջող ուժերը ինչու չեն ներկայացնում վարչապետի իրենց թեկնածուին, կամ իրենց կողմից ընդունելի թեկնածուին, կամ կառավարման իրենց մոդելը:
Տպավորություն է ստեղծվում, որ քննադատական վարպետությունը գործնական փորձությանը չի դիմանում: Պետք է հասկանալ մի պարզ բան. Երբ երկար թակում ես դուռը այն կարող է մի օր բացվել և թակողը պարտավոր է ներս մտնել կամ պարզաբանել թակելու պատճառը: Իսկ մեզանում հակառակն է. դուռը բացվում է, բայց պարզվում է, որ ոչ ասելիք ունեն, ոչ էլ ուզում են ներս մտնել: Համաձայնության կառավարությունը կարող էր սթափեցնող ազդակ լինել ամբողջ աշխարհին, ուղղակի ցույց տալով, որ աշխարքաղաքական նոր վերաձևումներին, Մաքսային միությանն անդամակցելու ընթացքին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ քաղաքական ուժերը մի կողմ են դնում տարաձայնությունները, հանդես գալիս միասնաբար:
Սակայն ապրիլի 10-ը հերթական անգամ ցույց տվեց, որ ժամանակի զգացողություն ունեն ոչ բոլորը, ընդհանուր շահերը ստորադասվում են հատվածական հետաքրքրություններին և արհամարվում իրողությունները: Այնպես որ, նոր վարչապետի ծնունդն ու քաղաքական համակարգի հնարավոր փոփոխությունն անցնելու են բավական ծանր պայմաններում: Եվ Հայաստանի զարգացման նոր հեռանկարներ բացելու, ժողովրդի ազատությունը պահպանելու և ընդհանուր բարեկեցությունը բարձրացնելու գործերում ամենայն հավանականությամբ ներգրավվելու են քաղաքացիական հասարակության նոր միավորներ:
Նմանատիպ նյութեր
1212 դիտում
20:45 17-04-2014
Հանրային խորհուրդը քննարկել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը
1498 դիտում
17:47 21-07-2014
Իջևանում քննարկվել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը
Այս բաժնից
685 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1051 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
766 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»