Էդգար Մանուչարյանի գործողությունները` «Տերեկ»-ի դեմ խաղում. տեսանյութ
Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրում «Ուրալ»-ը սեփական հարկի տակ 2:1 հաշվով պարտության է մատնել «Թերեք»-ին: Խաղի հերոս է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը: 78-րդ րոպեին Էդգարը դուրս է եկել փոխարինման և խաղավերջում երկու անգամ գրավելով մրցակցի դարպասը, հաղթանակ է պարգևել իր թիմին: