211652_close_icon
views-count1935 դիտում article-date 17:03 09-04-2014

Ինքնաթիռում ուղևորը փորձել է ինքնասպան լինել

«Emirates» ավիաընկերության ինքնաթիռի թռիչքի ժամանակ Հնդկաստանի քաղաքացին փորձել ինքնասպան լինել։ Ինքնասպանը փակվել է զուգարանում՝ կտրելով կոկորդը և դաստակը։ Նրան հայտնաբերել են Հայդերաբադի օդանավակայանի վայրէջքի ժամանակ, երբ նա արդեն շատ արյուն էր կորցրել։ Նրան օդանավում առաջին բժշկական օգնություն են ցուցաբերել, որից հետո տեղափոխել հնդկական հոսպիտալ։ Ըստ Հնդկաստանի ոստիկանության տվյալների, տղամարդը Դուբայում աշխատել է որպես գծագրող։

Նմանատիպ նյութեր