211652_close_icon
views-count18430 դիտում article-date 16:16 16-02-2014

Երաժիշտ ամուսինը Արմավիր գյուղում` եղբոր գերեզմանին, սպանել է իր կնոջն ու փորձել ինքնասպան լինել

Երեկ` փետրվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում, Արամվիրի բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազնագել են, որ «աջ քունքագագաթային շրջանի սալջարդ վերք, ենթամաշկային հեմատոմա, պարանոցի շրջանում կտրած վերք աջից, վերին և ստորին վերջույթների բազմաթիվ կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է բուժօգնության տեղափոխվել Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ 38-ամյա Արթուր Սարխոշյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իսկ ժամը 23:55-ի սահմաններում «ծանր գանգուղեղային տրավմա, ագոնալ վիճակ» ախտորոշմամբ նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել Արմավիրի մարզի Արմավիրի գյուղի բնակչուհի 35-ամյա Արաքսիա Մարտիրոսյանը, ով հիանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի տեղակալ Գագիկ Գաբրիելյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի պետ Թեմուր Ջնդոյանը և Արմավիրի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, ովքեր պարզել են, նշված անձիք հիվանդանոց են տեղափոխվել Արմավիր գյուղի գերեզմանատան մոտից: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ա. Սարխոշյանը իր հանգուցյալ եղբոր գերեզմանի մոտ, դեռևս չպարզված հանգամանքներում, քարով հարվածներ է հասցրել կնոջ գլխին այնուհետև իր մոտ եղած շեղբով կտրել կնոջ պարանոցի հատվածը: Այդ ամենից հետո, նա ինքնասպան լինելու նպատակով, նույն շեղբով վնասել է իր պարանոցը և ստորին վերջույթները: Արմավիրի բաժնի ոստիկանները Արմավիրի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ 3 ժամից ավելի գերեզմանոցի մոտ փնտրել և հայտնաբերել են հանցագործության գործիք հանդիսացող արյունոտ շեղբը, ինչպես նաև Ա. Սարխոշյանի կոշիկները և Ա. Մարտիրոսյանի հողաթափերը: Արմավիր գյուղի բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ կնոջը սպանած Ա. Սարխոշյանին ավելի շատ ճանաչել են հարսանիքներում երգող և նա Արմավիրի հոգեբուժական բաժանմունքում գրանցված է եղել: Նրանք ունեցել են իրենց խնամքի տակ 4 երեխա, որոնցից փոքրը 1.5 տարեկան է, իսկ ամուսնու եղբայրը տարիներ առաջ դժբախտ պատահարի զոհ է եղել ու նրա 3 երեխաներն էլ խնամում էր նա: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր