ԱՄՆ Վաշինգտոն նահանգում սողանքի զոհերի թիվն 35-ի է հասել
ԱՄՆ֊ի Վաշինգտոն նահանգի սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի։ Այս մասին հայտնում է Los Angeles Times֊ը։
Նշվում է, որ մինչ այժմ 10 մարդ անհետ կորած է համարվում։ Մահացածների որոնման աշխատանքներին ներգրավված են 600 մասնագետ և 100 կամավոր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ֊ի պատմության մեջ գրանցված ամենամեծ սողանքի զոհերի թիվը 24 է։
Հիշեցնենք, որ սողանքը տեղի էր ունեցել մարտի 22֊ին Սիեթլ քաղաքից դեպի հյուսիս ընկած տարածքում։