Տոռնադո՝ ԱՄՆ-ի արևելքում․ տուժել է 13 մարդ
ԱՄՆ֊ի Հյուսիսային Կարոլինա նահանգի արևելքում գտնվող Բելհեյվեն քաղաքում երկուշաբթի տոռնադոյի հետևանքով տուժել է 13 մարդ: Բոլոր տուժածները բուժօգնության կարիք են ունեցել, հայտնել է քաղաքապետ Էդամ Օ՛Նիլը:
Հոսանքալարերի վնասման պատճառով Բելհեյվենի բնակչության մեծ մասը տարերային աղետից հետո մնացել են առանց էլեկտրականության: Աղետից վնասվել են մի քանի տներ, շատ ծառեր տապալվել են, գրանցվել է 4 ավտովթար: Քաղաքապետի խոսքերի համաձայն, փոթորիկը ճանապարհով ընթացող բեռնատարին ավելի քան 10 մետր բարձրության է հասցրել, որտեղ 2 մարդ է եղել: Նրանք վիրավոր են․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Նշենք, որ Բելհեյվենում շուրջ 1,6 հազար մարդ է բնակվում։