Իլինոյսում միանգամից մի քանի տոռնադո է մոլեգնել
Իլինոյս նահանգում՝ Չիկագո քաղաքից ոչ հեռու, նախօրեին միանգամից մի քանի տոռնադո է մոլեգնել. զոհվել է մեկ, վիրավորվել` մի քանի մարդ:
Ամենից շատ տուժել է Ֆեյրդեյլ քաղաքը. կործանիչ տոռնադոն ավերել է գրեթե բոլոր տները: Տեղական իշխանությունների կարծիքով, փլատակների տակ կարող են մարդիկ լինել:
Եղանակային պայմանների պատճառով Չիկագոյի Օհարա օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 850 չվերթ: