Թուրքիայի արևելքում պայթյունի հետևանքով 7 տասնյակից ավելի մարդ է տուժել
Թուրքիայի Վան նահանգում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել, որոնցից մեկը՝ երեխա, իսկ 70-ից ավելին մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել, հաղորդում է Anadolu գործակալությունը։
Պայթյունը տեղի է ունեցել ոստիկանական բաժանմունքից քիչ հեռու։ Տուժածներից 3-ի վիճակը գնահատվում է ծանր, 17-ը ոստիկաններ են։
Թուրքական իշխանությունները պայթյունը ահաբեկչական են որակել և պատասխանատվությունը գցել Քրդստանի աշխատավորական կուսակցության վրա։