1409 դիտում
09:47 08-04-2014
Միայն թե Օպերայի թատրոնը Հայաստանում Ռուսաստանի մշակույթի կենտրոնի չվերածվի․ ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն է նշանակվել Անդրանիկ Արզումանյանը, որը երկար տարիներ աշխատել է Եգիպտոսում որպես Ռուսաստանի մշակույթի կենտրոնի ղեկավար, իսկ մի քանի տարի առաջ «ընտանեկան հարցերի բերումով» վերադարձել է Հայաստան։
«ՉԻ». Սա, իհարկե, կադրային ամենափայլուն որոշումն է։ Օպերայի տնօրենի պաշտոնը կարելի էր վստահել միայն այն մարդուն, ով մերձավորարևելյան երկրներում ռուսական մշակույթը տարածելու և քարոզելու մեծ փորձ ունի։ Ի դեպ, արտասահմանյան երկրներում Ռուսաստանի մշակույթի կենտրոնների ղեկավարումը համարվում է դիվանագիտական ծառայություն, հետևաբար, ամենայն հավանականությամբ, պրն Արզումանյանը Ռուսաստանի քաղաքացի է։ Կամ՝ Ռուսաստանի քաղաքացի է եղել մինչև «ընտանեկան հարցերի բերումով» Հայաստան տեղափոխվելը։
Ինչևէ, կարևորն այն է, որ Օպերայի թատրոնը Հայաստանում Ռուսաստանի մշակույթի կենտրոնի չվերածվի։ Չնայած, ինչպես հայտնի անեկդոտի ֆիրմայի տնօրենն է ասում Ռաբինովիչ ազգանունով, բայց ազգությամբ ռուս ներկայացող երիտասարդին, այդպիսի ազգանունով ես ավելի լավ է հրեայի ընդունեմ աշխատանքի»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2899 դիտում
22:42 10-09-2021
«Թատրոնը առանց քեզ չի կարող գոյատևել». Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը մեկնարկում է 89-րդ թատերաշրջանը
1634 դիտում
17:00 06-09-2022
Վերանորոգվում են «Մհեր Մկրտչյան» թատրոնը, Պատանի հանդիսատեսի թատրոնը, Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցը
Այս բաժնից
715 դիտում
22:53 26-11-2024
Մեղրիի լեռնանցքում ձյան տեղումներ են
817 դիտում
22:07 26-11-2024
ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է պարեկների վերապատրաստման հերթական դասընթացը
1054 դիտում
21:40 26-11-2024
ՔՊ նիստում որոշվել է Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու