Տոնական ծաղիկն ու գազը. տեսանյութ
Ապրիլի 7-ին թանկացել են հիմնականում տեղական արտադրության ծաղիկները: Ազգային վիճակագրական ծառայության տվյալի համաձայն` թանկացումը պայմանավորված չէ առաջարկի դեֆիցիտով, քանի որ անցյլալ տարի ծաղկի արտադրությունը աճել և դեռ ունի աճի միտում: Ավելին արտադրության աճի հաշվին 44 տոկոսով նվազել է ներմուծումը և 52 տոկոսով աճել արտահանումը: Թանկացման մշտական պատճառին` տոնին գերշահույթ ստանալու հնարավորությանը, այս տարի ավելացել է ևս մեկը` գազի գինը:
Մայրության և գեղեցկության տոնին ամենաշատը վաճառվում են էժան ծաղիկները: Մեծ կոմպոզիցիաները այդքան էլ պահանջված չեն: Մարդիկ հիմնականում նախընտրում են փոքր ծաղկեփնջերը կամ հատով վաճառվող ծաղիկները: Վարդը ինչպես միշտ ֆավորիտ է:
Ոլորտի ներկայացուցիչների կարծիքով` տոնական թանկացումների դեմ պայքարելը դժվար է, քանի որ ծաղկի ոլորտը յուրահատուկ է: Այնուամենայնիվ չնայած թանկացման ընդհանուր միտմանը, որոշ սրահներ փորձել են ոչ միայն չթանկացնել ծաղիկը, այլ նաև անվճար փաթեթավորման և փոքրիկ նվերների տեսքով որոշ անակնալներ մատուցել հաճախորդներին:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/25697]armnewstv.am [/url]



