211652_close_icon

Վայոց ձորի մարզպետը պատասխանատուներին հորդորել է տոնական օրերին գազը անխափան մատակարարել

views-count964 դիտում article-date 14:02 28-12-2014
Նախօրեին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն՝ նվիրված մարզի սահմանամերձ համայնքների ընտանիքների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման գործի կազմակերպչական հարցերին: Մարզպետը խնդրեց, որպեսզի վճարման գործընթացն իրականացվի սահմանված ձևաթղթերին համապատասխան և ժամկետների պահպանմամբ: Հարություն Սարգսյանը հորդորեց Վայոց ձորի էլ. ցանցի և ԳԳՄ ղեկավարներին՝ տոնական օրերին գազի և էլեկտրաէներգիայի անխափան մատակարարման խնդիրները պահել ուշադրության կենտրոնում, տեղեկացնում է Վայոց ձորի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր