Ասադը հայտարարել է, որ տարվա ընթացքում մարտական գործողությունների ակտիվ փուլը կավարտվի․ Ստեպաշին
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ մարտական գործողությունների ակտիվ փուլը կավարտվի տարվա ընթացքում: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Կայսերական ուղղափառ պաղեստինյան համայնքի նախագահ Սերգեյ Ստեպաշինը:
«Կրկին շոշափվել է տնտեսական համագործակցության թեման: Ռազմական գործերի վերաբերյալ իմ հարցին ահա ինչ է ասել Ասադը. «Սիրիայում այս տարվա ընթացքում կավարտվի մարտական գործողությունների ակտիվ փուլը »»,- ասել է Ստեպաշինը:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստեպաշինն Ասադին է փոխանցել Վլադիմիր Պուտինի ուղերձը, ըստ որի, Ռուսաստանն աջակցում է և կաջակցի արտաքին ագրեսորի և ահաբեկչության դեմ պայքարող Սիրիային: