211652_close_icon
views-count1527 դիտում article-date 13:57 07-04-2014

Մայրաքաղաքի 4 վարչական շրջաններում ջրամատակարարումը կդադարեցվի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 8-ին ժամը 09.00-ից մինչև 21.00-ն դադարեցվելու է հետևյալ տարածքների ջրամատակարարումը. -Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Սևանի, Ծխախոտագործների, Ծատուրյան, փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան 17, Տիգրան Մեծի պողոտայի 12-80, Նար-Դոսի 1-40, Քրիստափորի 1-15, Խորենացու 28-ից բարձր համարների ու հարակից տարածքների, -Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ` Արցախի պողոտայի, Արին-Բերդ փողոցի և նրբանցքների, -Նուբարաշեն վարչական շրջանի, -Շենգավիթ վարչական շրջանի` Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Մխչյան փողոցների՝ իրենց նրբանցքներով, Չեխովի 1-21 համարների, Բագրատունյաց 41-ից բարձր համարների, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների, Ներքին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների և հարակից տարածքների, -Արարատի մարզի` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների: Ընդ որում, կապված Գառնիի ջրաղբյուրում իրականացվող անհետաձգելի շինարարական աշխատանքների հետ, առաջիկա օրերին Նուբարաշենում և Էրեբունի վարչական շրջանի Մուշավան ու Վերին Ջրաշեն թաղամասերում հնարավոր է ջրամատակարարման գրաֆիկի խախտում և ջրի ցածր ճնշում: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ

Նմանատիպ նյութեր