Լևոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսեսյանը` Գերմանիայի ակումբային առաջնության չեմպիոններ
Գրոսմայստերներ Լևոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսիսյանը «Բադեն-Բադեն» ակումբի կազմում նվաճեցին Գերմանիայի չեմպիոնի տիտղոսներ, հայտնում է [url=http://www.armchess.am/news-a.htm]Armchess.am[/url]-ը: «Բադեն-Բադեն»-ը, շահելով անցկացրած բոլոր 14 մրցախաղերը, 28 հնարավորից վաստակել է 28 միավոր եւ եզրափակիչ տուրից առաջ անհասանելի է մրցակից թիմերի համար:
Երեկ անցկացված նախավերջին տուրում «Բադեն-Բադենի» առաջատար Արոնյանը պարտության մատնեց Խանտի Մանսիյսկի հավակնորդների մրցաշարում իր մարտավկա Մաքսիմ Ռոդշտեյնին, որը հանդես է գալիս «Էպինգեն» ակումբի կազմում: