211652_close_icon
views-count2072 դիտում article-date 20:48 06-04-2014

Խարկովում ծեծկռտուք է տեղի ունեցել ռուսամետ ցուցարարների և «Պրավի սեկտորի» ակտիվիստների միջև

Խարկովում` Շևչենկոյի անվան թատրոնի մոտակայքում, ծեծկռտուք է տեղի ունեցել ռուսամետ ցուցարարների և «Պրավի սեկտորի» ակտիվիստների միջև, հաղորդում է УНИАН-ն: Ըստ լրատվամիջոցների, բախումն սկսվել է, երբ ռուսամետ ցուցարարների երթին է մոտեցել երկու մարդ և հայտնել, որ մոտակայքում գտնվում են «Պրավի սեկտորի» ակտիվիստները: Ինչից հետո ցուցարարները շարժվել են նշված ուղղությամբ և շրջափակել այնտեղ հավաքված մոտ 2 տասնյակ մարդյկանց այնքան ժամանակ մինչև միջամտել է ոստիկանությունը: Բախումների հետևանքով 2 մարդ ստացել են վնասվածքներ՝ դեմքի հատվածում: Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոնեցկում ևս ցույցեր էին տեղի ունեցել, որտեղ հարձակվել էէին վարչական շենքի վրա:

Նմանատիպ նյութեր