211652_close_icon
views-count1549 դիտում article-date 12:46 06-04-2014

Սեյրան Օհանյանը վարչապետ նշանակվելու առաջարկ չի ստացել. Aravot.am

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վարչապետ նշանակվելու առաջարկ չի ստացել: [url=http://www.aravot.am/2014/04/06/448145/]Aravot.am[/url]-ի փոխանցմամբ, այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին Ծաղկաձորում հայտնել է ինքը՝ Սեյրան Օհանյանը: Նրա գնահատմամբ, վարչապետի հրաժարականը նրա որոշումն է. «Յուրաքանչյուր անհատի խնդիրն է, իր աշխատանքի մեջ վերլուծություն, հետեւություններ կատարել եւ որոշել, թե կարող է աշխատել, ուզո՞ւմ է, թե՞ չի ուզում աշխատել: Նրա հետ միասնական նույն թիմում մեր աշխատանքը եղել է համագործակցված եւ շատ ոլորտներում բերել է արդյունքի, գոնե իմ պատասխանատվության տակ գտնվող ոլորտում առաջընթաց եղել է»,- նշել է Օհանյանը եւ հավելել. «Ինձ համար պատիվ է եւ հպարտանում եմ, որ որոշակի դերակատարություն եմ ունեցել մեր կառավարության գործունեության մեջ, եւ որ ինձ դասում են առաջնեկների շարքում, որոնց անունները վարչապետի թեկնածուների ցանկում կարող է շրջանառվել»: Սեյրան Օհանյանն ասել է, որ ինքը մեծ դերակատարություն ունի Հայաստանի պաշտպանական համակարգի անվտանգության հարցում: Մանրամասները՝ [url=http://www.aravot.am/2014/04/06/448145/]Aravot.am[/url]-ում:

Նմանատիպ նյութեր