ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ուղերձը՝ Մայրության և Գեղեցկության օրվա առթիվ
Սիրելի կանայք
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ գալիք Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Ցանկանում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, խաղաղ երկինք և բազում ժպիտներ:
Այս տոնը թող միշտ լեցուն լինի սիրով և երախտագիտությամբ կանանց նկատմամբ, քանզի կինն է ազգի հարատևությանը դուստր պարգևողը, հայրենիքի պաշտպան բանակին զինվոր ծնողը, ընտանեկան օջախին ջերմություն հաղորդողը, ամուսնու ընկերն ու զինակիցը:
Թող Ձեր հավերժ գեղեցկությունը, բարությունը և կանացի մեղմությունը միշտ շրջապատեն մտերիմներին ու յուրաքանչյուր ընտանիքում ստեղծեն սիրո և ներդաշնակության միջավայր:
Ամենօրյա աշխատանքում մաղթում եմ Ձեզ մասնագիտական նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ, որը կնպաստի առողջապահության զարգացմանը, հասարակության բարեկեցությանը և երկրի առաջընթացին:
Վստահ եմ, որ Ձեզ հետ համատեղ ստեղծելու ենք զարգացած առողջապահական համակարգ և բարձրորակ բժշկական սպասրկում Արցախի ժողովրդի համար:
Հարություն Քուշկյան