211652_close_icon
views-count2801 դիտում article-date 11:34 22-06-2014

ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ 20.06.2014

Հարգելի գործընկերներ Հունիսի 21-ը Արցախում նշվում է որպես Բուժաշխատողի օր: Մասնագիտական այս տոնն իրավամբ բարի ավանդույթ է դարձել: Ես մեծ սիրով շնորհավորում եմ բոլորիս Բուժաշխատողի օրվա առթիվ: Այն մեզ հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս գնահատելու մեր բոլորի ձեռքբերումները և արժևորելու մեր դերը հասարակության մեջ: Բոլոր ժամանակներում էլ ժողովուրդը խորին հարգանքով է վերաբերվել բժշկի մասնագիտությանը: Այդպես է նաև այսօր, քանի որ հենց մեր աշխատանքից է էապես կախված կյանքում ամենակարևորը` մարդու առողջությունը: Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, բուժաշխատողներ, այսօր մեր համակարգը հաստատուն քայլերով գնում է բարեփոխումների ճանապարհով: Մեր երկրում հուլիսի 1-ից կներդրվի Ծննդօգնության պետական հավաստագրի համակարգը, ներդրման փուլում է Երեխայի առողջության պահպանման հավաստագիրը: Զուգահեռաբար ընթանում են բուժօգնության որակի և մատչելիությանը միտված բազմաթիվ այլ ծրագրեր, կարգավորվում է իրավական դաշտը, հիմնանորոգվում և կառուցվում են նոր հիվանդանոցներ: Մեր յուրաքանչյուր նոր ծրագիր կյանքի է կոչվում ձեր սրտացավության և հետևողականության շնորհիվ, ու չնայած համակարգում շատ անելիքներ կան, այնուամենայնիվ ես համոզված եմ, որ մենք բոլորս միասին կհասնենք մեր առջև դրված նպատակներին` ունենալու լավագույն առողջապական համակարգն Արցախում: Օգտագործելով այս գեղեցիկ առիթը` ուզում եմ մեկ անգամ ևս շնորհավորել Բուժաշխատողի օրվա կապակցությամբ, մաղթել առողջություն, հաջողություններ աշխատանքում և ընտանիքում Հարություն Քուշկյան

Նմանատիպ նյութեր