Երկրաշարժ՝ Չինաստանում․ տուժել է 6 մարդ
Չինաստանի հարավարևմտյան մասում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որի արդյունքում տուժել է 6 մարդ։ Այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը։
Հիպոկենտրոնը գտնվել է Յունյնան նահանգի Չժոտունե քաղաքից 13 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի հետևանքով ավերվել են տներ, ինչպես նաև գրանցվել են սողանքներ և փլուզումներ։
Ավերածությունների կանխման համար դեպքի վայր շուրջ 100 փրկարար է ժամանել։
Ցնցումները զգացվել են նաև հարևան Սիչուան նահանգում։