1413 դիտում
13:23 02-09-2020
Կարմիր խաչը դեռ չի այցելել Ադրբեջանում գերի ընկած սպա Գուրգեն Ալավերդյանին. Աննա Նաղդալյան․ Tert.am
Կարմիր խաչը մինչ այժմ չի այցելել Ադրբեջան գերի ընկած հայ սպա Գուրգեն Ալավերդյանին։ Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/09/02/naghdalyan/3385583?fbclid=IwAR3UexGvNyHAvN6LxAweaA9NCqMmGJISRiOl9j8t7rQm_AJJWQ5n7Yuz2xk]Tert.am[/url]-ը։
«Աշխատանքներ են իրակացվում Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի հետ այցելություն կազմակերպելու նպատակով, այլ մանրամասներ չեմ կարող հայտնել», - ասաց ԱԳՆ խոսնակը:
ԱԳՆ մամուլի խոսնակը անդրադաձավ Ադրբեջանի հայտնած պաշտոնական մտահոգությանը, որ իրենք բացատրություններ են ակնկալում, թե ինչու է ՌԴ-ն շարունակում ինտենսիվ կերպով զինել Հայաստանը: Նաղդալյանը նշեց, որ վերրջին շրջանում Ադրբեջանի կողմից ստանում են խիստ իրարամերժ ազդակներ և հայտարարություններ, որոնց հիման վրա կարելի է ենթադրել, որ հուլիսյան մարտերը հուժկու հարված են հասցրել ոչ միայն Ադրբեջանի զինված ուժերին, այլև դիվանագիտական ներուժին: «Որքան էլ շարունակվի Ադրբեջանի դիվանագիտական ներուժի դեգրադացիան, հայկական կողմը այդ մակարդակի չի իջնելու: Ըստ ադրեջանական կողմի վարկածի՝ թե երկկողմ, թե բազմակողմ հարթակներում դաշնակցային հարաբերություններ ունեցող երկրները՝ տվյալ պահին Հայաստանն ու Ռուսաստանը չպետք է սերտ համագործակցություն ունենան նաև ռազմարդյունաբերական ոլորտում, գուցե բացահայտում անեմ իրենց համար, բայց Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները հաստատվել են դեռևս 90-ական թվականներին, և պարզապես տարակուսանքի է արժանի, որ Ադրբեջանը հենց այսօր է բացահայտել աշխարհաքաղաքական այդ իրադարձությունը»,- ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանի և Արդբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպմանը՝ Նաղդալյանը ասաց. «Հայաստանը պատրաստ է շարունակել աշխատանքները խաղաղ գործընթացի շրջանակներում: Երբ լինեն հստակ ժամկետներ, հանրությունը կտեղեկացվի»:
Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/09/02/naghdalyan/3385583?fbclid=IwAR3UexGvNyHAvN6LxAweaA9NCqMmGJISRiOl9j8t7rQm_AJJWQ5n7Yuz2xk]սկզբնաղբյուր[/url] կայքում։
Նմանատիպ նյութեր
5411 դիտում
11:09 05-04-2014
Ադրբեջանում գերի ընկած Արսենը, ում մասին դեռ տեղեկություններ չկան, մինչև գերի ընկնելը պատրաստվում էր ամուսնանալ
3760 դիտում
21:39 19-02-2016
2004 թվականի այս օրը Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնով սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին
Այս բաժնից
1003 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
979 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
913 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր