2986 դիտում
14:22 10-04-2014
Ուրախալի լուր. գերի ընկած 23-ամյա Արսենը արդեն Հայաստանում է
Ադրբեջանում մարտի 7-ին գերի ընկած 23-ամյա Արսեն Խոջոյանն արդեն Հայաստանում է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը:
«Արսենը արդեն Իջեւանում է, բայց հիմա տեղափոխում ենք Երեւան՝ բուժզննման, որից հետո նոր միայն պարզ կլինի՝ նրա վրա բռնության հետքեր կա՞ն, խոշտանգե՞լ են, թե՞ ոչ»,- ասաց գյուղապետը:
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի՝ գերիների, անհայտ կորածների և ռազմագերիների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը չի բացառել այսօր իսկ հայ-ադրբեջանական սահմանը հատած և Ադրբեջանում գերի ընկած 23-ամյա Արսեն Խոջոյանի վերադարձը Հայաստան: Սայիլովը նշել է, որ ներկա պահին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները գտնվում են Ղազախի շրջանում և բանակցություններ վարում հայկական կողմի հետ և չի բացառվում, որ բանակցությունների արդյունքում Արսեն Խոջոյանը վերադարձվի Հայաստանին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թովուզի շրջանում ձերբակալված հայ երիտասարդը Արսեն Խոջոյանն է, ով մինչեւ այդ Ադրբեջանից վերադարձած 77-ամյա Մամիկոն Խոջոյանի եղբոր թոռն է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Հեղինե Խոջոյանը: Նա պատմել էր, որ Արսենը Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ է: «Սոցիալապես անապահով ընտանիք են: Եթե չեմ սխալվում, 9 երեխա են: Ի՞նչ փորձանքի մեջ հայտնվեցին, ի՞նչ պետք է անեն»,- ասաց Հեղինե Խոջոյանը: Տեղեկացրել էինք նաեւ, որ Ադրբեջանի Թովուզի շրջանի բնակիչները Հայաստանի քաղաքացու են ձերբակալել: Այս մասին հայտնել էր ադրբեջանական haqqin.az պորտալը: Տեղեկությունը հաստատել է նաև Ադրբեջանի ՆԳ նախարարության Թովուզի շրջանային բաժանմունքի ղեկավար Ազադ Ղուրբանովը: Նշենք նաեւ, որ Արսենը մինչեւ գերի ընկնելը պատրաստվում էր ամուսնանալ:
Նմանատիպ նյութեր
5411 դիտում
11:09 05-04-2014
Ադրբեջանում գերի ընկած Արսենը, ում մասին դեռ տեղեկություններ չկան, մինչև գերի ընկնելը պատրաստվում էր ամուսնանալ
Այս բաժնից
1006 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
985 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
919 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր