211652_close_icon
views-count2160 դիտում article-date 12:08 04-04-2014

Էրդողանը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանն իրավունք չուներ Twitter-ի գործով որոշում կայացնել

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չափազանց դժգոհ է Twitter-ի արգելափակումը հանելու մասին Սահմանադրական դատարանի կայացրած որոշումից: «Մենք, իհարկե, դատարանի որոշման հետ կապված ենք, սակայն ես պարտավոր չեմ հարգել այդ որոշումը: Ես չեմ հարգում այդ որոշումը»,-ասել է նա: Հիշեցնենք, որ մարտի 21-ին Թուրքիայի իշխանությունների որոշմամբ Twitter ծառայության հասանելիությունն արգելափակվեց: Դա տեղի ունեցավ այն բանից հտո, երբ Էրդողանը խոստացավ «արմատախիլ» անել Twitter-ը և հայտարարեց, որ իրեն չի հուզում միջազգային հանրության արձագանքը և կարծիքը: Սակայն մարտի 26-ին Անկարայի դատարանը վճռեց հանել արգելափակումը, իսկ ապրիլի 2-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը հաստատեց այդ որոշումը:

Նմանատիպ նյութեր