Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դարձավ աշխարհի ամենաազդեցիկ ամուրին, գրում է Huffington Post֊ը։ Վլադիմիր և Լյուդմիլա Պուտիններն իրենց բաժանման մասին հայտնել էին 2013 թվականի հունիսի 6֊ին։ Նրանք ամուսնացած էին շուրջ 30 տարի։
Ըստ պարբերականի տվյալների, Կրեմլը պարբերաբար հերքել է նրանց համատեղ կյանքում առկա խնդիրների մասին լուրերը, որոնք հերքում էր նաև նախագահը։
Պարբերականի կարծիքով ամուսնալուծության մասին պաշտոնական հայտարարության մասին տվյալը վկայում է այն մասին, որ Պուտինն այժմ աշխարհի ամենաազդեցիկ ամուրին է, և այդ տիտղոսն ամրապնդում է ՌԴ ղեկավարի հանրային իմիջը: