Չիլիում կրկին երկրաշարժ է գրանցվել
Չիլիի ափամերձ շրջանում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Հիպոկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա, հայտնել է ԱՄՆ֊ի Երկրաբանական ծառայությունը։ Էպիկենտրոնը գտնվել է Իկակե քաղաքից 23 կմ դեպի հյուսիս֊արևմուտք։
Հյուսիսային շրջանի ափամերձ տարածքում ցունամիի վտանգ է հայտարարվել։ Ավելի վաղ նույն շրջանում կրկին 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Չիլիի իշխանությունները երկրի ափամերձ տարածքների բնակչության տարհանում են հայտարարել, հայտնում է Reuters֊ը։